Բլոգ

Վերլուծություն

Բլոգ

Ներդրումային գաղափարներ, շուկաների վերլուծություն և ընկերության նորություններ՝ Sirius Capital-ի թիմից։

news

Ներդրումներ կենսատեխնոլոգիական ոլորտում

2020-ից 2021 թվականներին կենսատեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ սկսեցին բաժնետոմսեր թողարկել։ 2022 թվականին, սակայն, այս ալիքը մարեց՝ երբ նոր ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ նվազեցին ոլորտի անկման ֆոնին։ Ներդրողները կորցրել էին հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, և մինչև վերջերս այն մնում էր արհեստական բանականության և կրիպտո բումի ստվերում։
Կարդալ10 րոպե
news

Ո՞ւմ է ձեռնտու շուկայի տատանումները

Ֆինանսական շուկայի կտրուկ տատանումները (այսինքն՝ ակտիվների գների կտրուկ փոփոխությունները) շատ ներդրողների ստիպում են անհանգստանալ։ Անորոշությունը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունն առաջացնում են տագնապ։ Նման ժամանակահատվածներում աճում է առևտրային ակտիվությունը, հեջավորման պահանջարկը և շուկայի տվյալների ու վերլուծության կարիքը, ինչի արդյունքում ավելանում է այն ընկերությունների եկամուտը, որոնք աշխատում են շուկայի ենթակառուցվածքներում կամ սպասարկում են ներդրումային հոսքերը։
Կարդալ5 րոպե
news

Պարտատոմսեր. Ի՞նչ հաշվի առնել պարտատոմս գնելիս

Մեր բլոգներից մեկում մենք արդեն բացատրել ենք՝ ի՞նչ է պարտատոմսը և ի՞նչ չափանիշներ ունի այդ կարևոր արժեթուղթը։ Այս բլոգում կշարունակենք պատմել պարտատոմսերի մասին և օգնել հասկանալ այն մանրամասները, որոնք պետք է հաշվի առնել պարտատոմսեր գնելիս։
Կարդալ9 րոպե
news

Ներդրումներ ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի ֆոնդային շուկան աշխարհի ամենախոշոր և զարգացած շուկաներից մեկը, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության չափերով ու կայունությամբ, ներդրողների (այդ թվում օտարերկրյա) մեծ քանակի շնորհիվ բարձր լիկվիդությամբ, դոլարի կարգավիճակով՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ , ՏՏ ընկերությունների զգալի բաժնով, ինչպես նաև արդյունավետ կարգավորմամբ։
Կարդալ5 րոպե
news

Ներդրումային ռիսկերի կառավարում և պորտֆելի դիվերսիֆիկացում

Մեր կյանքում բոլոր ներդրումներն (նույնիսկ գնումները խանութում) ունեն որոշակի ռիսկի աստիճան. ամեն ներդրում ունի կորուստի հավանականություն՝ համեմատած ներդրված կապիտալից սպասվող եկամտաբերության հետ: Շուկայից նուռ ես գնում, տուն ես գալիս, կտրում ես ու պարզվում է , որ այն փչացած է: Բորսայում ներդրում կատարելիս նույնպես պետք է չմոռանաք դրա հետ կապված ռիսկերի մասին:
Կարդալ10 րոպե
news

Ի՞նչ է պարտատոմսը

Պարտատոմսը ֆիքսված եկամտով գործիքներից մեկն է և իրենից ներկայացնում է պարտքային ներդրումներ։ Երբ պարտատոմսերը թողարկվում են, ներդրողները՝ գնելով դրանք թողարկողից, փաստացի կապիտալ են տրամադրում պարտատոմսերի թողարկողին։ Պարտատոմսի արժեքը թողարկման պահին համարվում է նրա անվանականը կամ պարտատոմսի անվանական արժեքը։
Կարդալ10 րոպե
news

2025թ-ի հեռանկար

Ապագլոբալացումը, բնակչության ծերացումը, պարտքի աճը, թվայնացումը և էլեկտրաֆիկացումը մնում են հիմնական կառուցվածքային միտումները, որոնք պետք է հաշվի առնել երկարաժամկետ ներդրումային ռազմավարությունների համար: Կարճաժամկետ հեռանկարում շուկաները մնում են անորոշ, քանի որ նրանք սպասում են ԱՄՆ քաղաքականության հետևանքներին:
Կարդալ15 րոպե
news

Ներդրումներ կրիպտոարժույթում

Սովորաբար ներդրողները ընտրում են ակտիվներ իրենց ներդրումների համար (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն), հաշվի առնելով ակտիվի սպասվող եկամտաբերությունը և ռիսկերը: Ընկերությունները, որոնք թողարկում են բաժնետոմսեր և պարտատոմսեր, դրամական հոսքեր են ստեղծում իրենց գործունեությունից (բիզնես), ինչը թույլ է տալիս կազմել կարծիք այդ ակտիվների արդար արժեքի մասին:
Կարդալ5 րոպե

Թարմացվել է՝

Բլոգ · Sirius Capital